Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունեց Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը։
Կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի արդյունաբերության ոլորտում։ Այս մասին Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Գիտեք, մենք հանդիպել ենք շատ բարյացակամ միջավայրում, զրուցել ենք հարյուրավոր մարդկանց հետ, որոնք մեր ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել, կամ մենք ենք ցանկացել նրանց հետ հանդիպել»:
Նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մ.Մելքոնյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և երեք Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ների երկու վարորդները և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղնալսման փաստն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքն անարդյունք է ավարտվել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներին.
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի մոսկովյան թղթակից Հաքան Աքսայն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել՝ իր դստեր ու խորհրդականի՝ Իվանկայի կողմից անձնական փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու հետ կապված պատմությունը չհամեմատել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շուրջ ծագած սկանդալի հետ, որը Պետդեպարտամենտի ղեկավար եղած ժամանակ, խախտելով կանոնակարգը, օգտագործել է անձնական փոստային սերվերը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
«Գիտնականները փորձում են գտնել ու բացատրել, թե ինչո՞վ է դա պայմանավորված, իսկ բացատրությունն առայժմ սա է. փոփոխվող աշխարհն է պատճառը՝ տարբեր ինֆեկցիաները, վիրուսները, որոնք շրջանառության մեջ են ամբողջ աշխարհում: Դեր ունի նաև սթրեսը. այն ազդում է և մոր, և պտղի վրա: Թիվ մեկ դիաբետը զարգանում է այն դեպքում, երբ կան որոշակի գեների մուտացիաներ, որոնք ամենաքիչը երեքը պետք է լինեն»:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը պնդում է՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՀԿ իշխանության օրոք վարչապետը մինչև ժամը 18:00 քարոզչության չի զբաղվել:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan հարվածային ավիակիրը ՉԺՀ-ի իշխանությունների թույլտվությամբ նոյեմբերի 21-ին ուղեկցման երեք նավերի հետ միասին մտել է Հոնկոնգի նավահանգիստ:
այաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի կազմում անցկացրած խաղերից հետո կրկին միացել է Լոնդոնի «Արսենալ»-ին:
2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր:
Ինտերպոլի նախագահի պաշտոնակատար Կիմ Չոն Յանն ընտրվել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու քայլերի մասին է:
Նոյեմբերի 16-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվեց հասարակական կազմակերպության:
Գազի սակագների մասով այս պահին բանակցություններն ընթացքում են, սակագների հետ կապված նորություն կլինի փետրվարին: Այս մասին «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանության ժամանակ կլինի 5-րդ զամբյուղում:
ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում:
«Շերեմետեւո»-ում Հայաստանի 25-ամյա քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի փաստով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, բախման պատճառների հետաքննությունը կտեւի տասն օր:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի №4 շենքի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը 2018թ. նոյեմբերի 21-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:
Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: