
Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկում են B դիվիզիոնի խաղերը

Մեկնարկում են բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երկրորդ`B դիվիզիոնի հանդիպումները:
Նոյեմբերի 24-ին կմեկնարկի Բ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունը, որին կմասնակի 8 թիմ Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից:
Բ լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով՝ երկու շրջանով, այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա տեղի կունենա չորս թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլ:
Բ լիգայի բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանում:
Բ լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Ջավախք» (Երևան), «Արագած 2» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), UCOM (Երևան), «Օրանժ ՊՖԱ» (Երևան), «Գրանդ սպորտ» (Երևան), «Վետերաններ» (Երևան) և «Հայք» (Երևան):