
Հանձինս Բելառուսի՝ Հայաստանը միշտ կունենա հուսալի և լավ բարեկամ. Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատում է հայ-բելառուսական հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը: Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Չնայած ժողովրդավարական Հայաստանում առկա տարբեր տեսակետներին, հանձինս Բելառուսի դուք միշտ ունեցել եք ու կունենանք լավ և հուսալի բարեկամներ: Մենք ձեզ աշխատում ենք և միասնական տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում: Եվ ինչ էլ որ ասեն, գրեն, մենք հավատարիմ կերպով կատարում ենք մեր պայմանավորվածությունները, բոլոր պայմանավորվածությունները, որոնք այս կազմակերպությունների շրջանակներում են»,- ասել է Բելառուսի նախագահը: