Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն են տվել

Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այս շաբաթվա վերջին աշխատանքային օրն օգտագործել է միջնորդություն ներկայացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փաստաբան Սիրունյանը խնդրել է  քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

«Հաշվի առնելով հասարակության մեջ երաշխավորություն տված անձանց կերպարը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանի բնութագիրը Նոր Հայաստանի հատկապես դատաիրավական համակարգում տեղի ունեցած կտրուկ դրական փոփոխությունները, երբ կարող է ազատ արձակվել նույնիսկ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը և անգամ ցմահ դատապարտյալը, երբ իրոք խափանման միջոցները վերջապես սկսել են ծառայել իրենց բուն նպատակին, այսինքն՝ իրականում ուղղվում են քրեադատավարական խոչընդոտները վերացնելուն, այլ ոչ թե անձին պատժելուն, փաստաբան Սիրունյանը կարծում է, որ ողջամիտ է և իրատեսական Սամվել Մայրապետյանի ազատ արձակումը՝ անկասկած վստահելի մարդկանց անձնական երաշխավորությամբ»,- միջորդության մեջ գրել է Սիրունյանը:

Իսկ Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների մի մեծ խումբ, այդ թվում՝ հայտնի լրագրողներ, լրագրողական միավորումների և ակումբների ղեկավարներ, համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, մեծանուն գիտնականներ ու հոգևորականներ, հայտնի բժիշկներ ու գործարարներ: Վերջիններն իրենց դիմումներում երաշխավորում են քրեական գործի քննության ընթացքում Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագծի դրսևորումը:

Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված միջնորդության պատճենն ուղարկվել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031