ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը դատապարտել է սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դատապարտել է սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի դաժանաբար սպանությունը:
«Ջամալ Հաշքաջիի սպանությունը մեզ հիշեցնում է մամուլի ազատության համար պայքարի մասին, որն ընկած է ժողովրդավարության հիմքում: Մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն կատարվածի համար, դա քննարկման ենթարկա չէ: Ես կոչ եմ անում համապատասխան իշխանություններին անցկացնել մանրակրկիտ հետաքննություն և բացահայտել մեղավորներին ու պատասխանատուներին»,- հայտարարել է Օդրի Ազուլեն:
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մարմնի մասունքները փնտրում է Ստամբուլին հարակից անտառում:
Թուրք քննիչները Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում իրականացրած խուզարկության ժամանակ ձեռք են բերել տարբեր նմուշներ, որոնցով ստուգում են Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը:
Ոստիկանության վարկածի համաձայն՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցված լինեն Ստամբուլին հարակից անտառում:
Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ հնարավոր է, որ լրագրողի մարմնի մասունքները թաքցվել են Յալովա քաղաքի մոտակայքում: