
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին մեկնել է Լեհաստան

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Եվրոպայի առաջնության:
Երկարատև որակազրկումից հետո հայկական թիմն առաջին միջազգային մրցաշարին է մասնակցելու այս տարի: Հայաստանը կներկայանա 6 մարզիկով` Իզաբելա Յայլյան (58 կգ), Տաթեւ Հակոբյան (90 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ), Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Հակոբ Մկրտչյան (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ):
Եվրոպայի առաջնությունը կկայանա Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը: