Քավորի «լավության տակից դուրս է եկել». Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանին Lexus GX 460 է նվիրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հայտնի է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։

Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գեւորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց ընտրվել համայնքի ղեկավար։

Ընտրություններից մի քանի ամիս հետո Սամվել Նիկոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ հարկային տարում ձեռք է բերել 34 հազար դոլար արժողությամբ Lexus GX 460 մակնիշի մեքենա, որը հարկային տարվա սկզբում չի ունեցել։

Գեւորգյանի մտերիմները, ընկերները տարբեր անձնական զրույցների ժամանակ հայտարարում են, որ Արտակ Գեւորգյանը Սամվել Նիկոյանի «լավության տակից դուրս է եկել»՝ թանկարժեք ավտոմեքենա նվիրելով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031