
Լոնդոնը 10 տարում 9-րդ անգամ առաջատարն է դարձել է անշարժ գույքի օբյեկտներոււմ ներդրումների ցուցանիշով

Լոնդոնը 10 տարվա ընթացքում իններորդ անգամ առաջատարն է դարձել անշարժ գույքի բնագավառում ներդրումների ցուցանիշով: Այդ մասին հայտնել է Cushman & Wakefield ընկերությունը:
«10 տարվա ընթացքում իններորդ անգամ Լոնդոնն առաջատարն է դարձել անշարժ գույքի բնագավառում միջազգային ներդրումների ներգրավման ցուցանիշով: Տարվա ընթացքում տրանզակցիաների ծավալն աճել է 47 տոկոսով՝ մինչեւ 10,9 մլրդ դոլար: Կապիտալի հիմնական հոսքը Լոնդոն ապահովում են ասիացի ներդրողները»,-գրում են վերլուծաբանները, ճշտելով, որ իրենց կողմից դիտարկվել են 2018 թվականի անցած ժամանակաշրջանի տվյալները: Հոնկոնգը բարձրացել է 14 դիրքով եւ զբաղեցրել երկրորդ տեղը: Փարիզը եւ Ամստերդամը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում են երրորդ եւ չորրորդ հորիզոնականները:
«Դիտարկումների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Նյու Յորքը դուրս է մղվել միջազգային ներդրումների համար առավել գրավիչ քաղաքների հնգյակից»,- նշվում է նյութերում: Ընդամենը վարկանիշում ներառվել են աշխարհի 25 քաղաքներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: