Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի

Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11.00-ին: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Նիստի օրակարգում վեց հարց է ընդգրկված ՝դրանց թվում է Երևանի քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Արտահերթ նիստում Երևանի ավագանին կընտրի նաև քաղաքապետի տեղակալներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031