Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:
Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կմրցի «Ղարաբաղ»-ի հետ:
Ազգային ժողովի այգու դարպասները բացվել են այցելուների առաջ։ Հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում ԱԺ բակ։
ԱՄՆ-ը մեծ քանակությամբ մահաբեր զենք եւ զինամթերք է մատակարարել Ուկրաինային, ներառյալ հրթիռներ:
Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցերի հետ։
Նիկոլը հերթական անգամ ցույց տվեց իր մոբիլիզացիոն հնարավորությունները: Բայց մյուս կողմից դուրս եկավ ԱԺ-ից անորոշ արդյունքներով: Իսկ դա նշանակում է, որ ուժի ցուցադրությունը մեծ տպավորություն չի գործել «հարգելի սեղանակիցների» վրա:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիշերով, Շուռա, մթության քողի տակ․․․
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հանգամանքները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիային C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կադրեր է հրապարակել:
ՀՀ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ի առավոտյան սկսել է ժայթքել Սոպուտան հրաբուխը, կղզի, որտեղ անցած շաբաթ տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավելի քան 1,4 հազար մարդու կյանք է խլել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ստեղծված քաղաքական իրավիճակի լուծումը տեսնում է միայն բանակցությունների միջոցով: Այսօր ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ է կատարվել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հանդիպման ժամանակ:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե խմբակցությունը գործադիրում չունի մասնակցություն, ապա այն ընդդիմություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական նախարարների պաշտոնանկությանը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը 500 հազար դոլար է հատկացրել Վրաստանի կառավարությանն այն քարոզչության դեմ պայքարելու համար, որն իրականացնում են Վրաստանի ոչ բարեկամ երկրները:
«Ապառաժ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան սեփական տան բակում կախված են գտել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր մարմինը:
Ռուսաստանն Իրանի հետ համագործակցությունը կշարունակի նույնիսկ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում:
ՀՀ ազգային հերոս, հայազգի աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից 16:00-ը և հոկտեմբերի 4-ին ժամը 13:00-ից 16:00-ը Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան:
Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության, թե իբր նախօրեին իր թողած քվեարկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել՝ հրապարակում ենք ԱԺ նախագահին ուղղված նրա ԿՈՂՄ քվեարկության վերաբերյալ գրությունը։
Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի:
«Օրինագիծը դեռևս պետք է քվեարկվեր երեկ ցերեկը: Սակայն մինչ օրինագծի վերջնական ճակատագրի որոշումը վարչապետի կամ մեր խմբակցության առաջարկով հետաձգվեց քվեարկությունը»:
Հայ Հեղափոխական դաշնակցությունն ինքն է ետ կանչել իր նախարարներին՝ նախքան նրանց պաշտոնանկ կաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի:
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։
Երեկ ԱԺ-ում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի մոտ մի քանի ժամ տևած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրազեկել է իր ծրագիրը, ընդհանուր կոնսեսնսուս, պայմանավորվածություն չի եղել:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.40-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ երկաթգծի «Մխչյան» կայարանում գնացքը հարվածել է կովի:
Իրանը եւ Եվրոպան պետք է նախնական պայմանավորվածությունները վերածեն միջուկային գործարքի պահպանման իրական մեխանիզմների:
Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանը հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։