
Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան

ՀՀ ազգային հերոս, հայազգի աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից 16:00-ը և հոկտեմբերի 4-ին ժամը 13:00-ից 16:00-ը Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների հուշատանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: