
Ճամփեզրին կանգնած քաղաքացին մնացել է երկու մեքենաների արանքում. քննչական կոմիտեն՝ երկու կյանք խլած վթարի մասին

ՀՀ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին` ժամը 21:06-ին: Նախնական տվյալներով՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Քաղցրաշեն-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած Նաիրի Հովհաննիսյանին (ծնված՝ 1977 թ.), ապա բախվել կայանված ավտոբուսին, որի հետևանքով Ն.Հովհաննիսյանը մնացել է երկու ա/մ-ների արանքում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Փանոսյանը, տեղում մահացել է, իսկ Ն.Հովհաննիսյանը մահացել է «Արտաշատ» Բ/Կ տեղափոխվելու ճանապարհին:
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ դեպքի վայրից
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած…
Gepostet von ՀՀ Քննչական Կոմիտե am Mittwoch, 3. Oktober 2018