Բաժիններ՝

Գիտնականներն առաջին անգամ ցանց են ստեղծել ուղեղների միջև մտքերի ուղղակի փոխանակման համար

ԱՄՆ-ում առաջին անգամ լաբորատոր պայմաններում ստեղծվել է երեք մասնակիցներից բաղկացած ցանց, որում հնարավոր է դարձել ուղղակիորեն մտքի ազդանշաններ հաղորդել եւ ստանալ «ուղեղից ուղեղին»: Այդ մասին հաղորդվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեղեկագրում:

Գիտափորձն անցկացրել են Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները: Անդրեա Ստոկոն իր գործընկերների հետ «ուղեղային ցանց» ստեղծելու համար օգտագործել է էլեկտրաէնցեֆալոգրաֆիական տվիչներ, որոնք թույլ են տալիս գրանցել ուղեղի ակտիվության ցուցանիշները, ինչպես նաեւ (գանգոսկրի միջոցով) մագնիսային խթանման տրանսկրանիալ սարքեր՝ տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է ազդանշաններն անմիջակենորեն հաղորդել ուղեղին:

2015 թվականին գիտնականներն այդ մեխանիզմն օգտագործել էին «ուղեղ-ուղեղ» ինտերֆեյսի միջոցով երկու մարդկանց միացնելու համար, ընդ որում փորձի մասնակիցները մասնակցել են մի խաղի, որտեղ հարկավոր էր պատասխանել 20 հարցի:

Հաջորդ փուլում գիտնականները որոշել են թույլ տալ, որ նմանօրինակ «խոսակցությանը» միանան այլ մարդիկ: Ցանցը, որը նրանք անվանել են BrainNet, թույլ է տալիս ոչ մեծ խումբ մասնակիցների, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է լաբորատորիայի առանձին սենյակում, համատեղ խաղալ «տետրիս» տիպի խաղ:

Հետազոտողները հայտարարում են, որ ճիշտ այդ կերպ կարելի Է փոխգործակցություն կազմակերպել ոչ միայն լաբորատորիայի սահմաններւմ, այլեւ Համացանցի միջոցով՝ դրանով իսկ թույլ տալով կարգավորել «ուղեղների միջեւ ամպային փոխգործակցությունը գլոբալ մասշտաբով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս