7 առողջական խնդիր, որոնցից կարող եք ազատվել բանջարեղենի և մրգերի օգնությամբ

Թարմ մրգերն ու բանջարեղենն առողջ սննդակարգի անբաժան մասը պետք է կազմեն: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են օգնել մի խումբ առողջական խնդիրների դեպքում:

Արյունահոսություն լնդերից: Եթե արյունահոսությունն ուղեկցվում է մաշկի հեշտ վնասմամբ, վերքերի դանդաղ ապաքինմամբ, ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավականացնում վիտամին C-ն: Ձգտեք ավելի շատ կարմիր պղպեղ, հազարի տերևներ, կաղամբ, լոլիկ և ցիտրուսային մրգեր օգտագործել:

Մշտական հոգնածություն: Էներգիայի անբավարար մակարդակը կարող է վկայել ֆոլաթթվի պակասի մասին: Սննդակարգ ներառեք բանջարեղեն, այդ թվում՝ սպանախ, ինչպես նաև լոբազգիներ՝ ոլոռ, լոբի, ոսպ:

Կարդացեք նաև

Հաճախ եք հիվանդանում: Իմունային համակարգի թուլացման պատճառ կարող է դառնալ վիտամին C-ի անբավարար մակարդակը: Դրա պակասը կօգնեն լրացնել մրգերն ու կանաչ բանջարեղենը:

Մոռացկոտ եք դարձել: Լյուտեինը սննդարար նյութ է, որը նպաստում է նոր տեղեկատվությունը յուրացնելուն և մտապահելուն: Լյուտեինով հարուստ են գազարը, բրոկոլին, եգիպտացորենը, լոլիկը, բանջարեղենը:

Դժվարանում եք պայքարել սթրեսի դեմ: Կարևոր է սովորել ղեկավարել սթրեսը, քանի որ այն բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա: Սննդակարգ ներառեք հակաօքսիդանտներ: Դրանցով հարուստ են մրգերն ու բանջարեղենը:

Ջղակծկումներ: Կալիումը կարևոր միկրոտարրերից է, որը կարող է կանխարգելել մկանային ջղակծկումները: Այն անհրաժեշտ է նաև սրտի բնականոն աշխատանքի համար: Կալիումով հարուստ է բանանը:

Չեք կարողանում նիհարել: Սննդային մանրաթելերն օգնում են արագ հագենալ, նպաստում են աղիների աշխատանքի լավացմանը: Շատ մրգեր և բանջարեղեն օգտագործեք:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս