«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում են երեք մոդել
«Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահված է մոդելներ Եվա Բաղդասարյանին, Վիկտորիա Մրցույթը Հայաստանում անցկացվում է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը:
Միջոցառմանը մասնակցելու համար Երևանում են 30 պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Բուն մրցույթից բացի մոդելները նաև հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի, իրենց համար բացահայտելու Հայաստանը՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ տարբեր երկրներից: Երեկոյի հատուկ հյուրերն են երգչուհիներ Բուկատարան, Մյատան և Ջուսը:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է: Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում: Հաղթողը հնարավորություն է ստանում ունենալ մասնագիտական աճ, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում:
Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշները, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները, ՀՀ-ում զբոսաշրջության խթանումը` ԱՊՀ երկրների մասշտաբով: «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա միջազգային խոշոր մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերներից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն: