Բաժիններ՝

Բուենոս Այրեսում բացել են Դիեգո Մարադոնայի արձանը

Արգենտինայի մայրաքաղաքում արձան են բացել Դիեգո Մարադոնայի պատվին, որի 58 տարին լրացել է հոկտեմբերի 30-ին: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը: 4 մետր բարձրությամբ արձանը պատրաստել է տեղացի քանդակագործ Խորխե Մարտինեսը:

Բրոնզե հուշարձանը կանգնեցված է Բուենոս Այրեսի հյուսիս – արեւմուտքում՝ «Արխենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի մրցասպարեզի մոտ, ակումբ, որտեղ պրոֆեսիոնալ մակարդակով դեբյուտել է աշխարհի ապագա չեմպիոնը: Մարադոնայի երկրպագուները նաեւ նկարել են ֆուտբոլիստի դիմանկարը մարզադաշտի պատերից մեկի վրա: «Մարադոնայի արձանը կանգնեցվել է ի նշան հարգանքի ֆուտբոլիստի վարպետությանը: Ամբողջ աշխարհից մարզասերները կժամանեն Բուենոս Այրես՝ տեսնելու այն:

Մարադոնան դարձել է Արգենտինայի հոմանիշը»,- ասել է թանգարանի տնօրեն Սեսար Պերեսը, որը դարձել է արձանի ստեղծման նախաձեռնողը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031