Բաժիններ՝

Երգիչ Գրիգոր Խաչատրյանը և կիթառահար Սարգիս Սյունին ներկայացրել են իրենց առաջին տեսահոլովակը

Արգենտինական հանրահայտ «Garganta Con Arena» (Ավազը կոկորդում) ստեղծագործությունը նոր շունչ է ստացել  երաժշտասերներին քաջածանոթ Vida de Cuba project-ի մեներգիչ Գրիգոր Խաչատրյանի և կիթառահար Սարգիս Ստեփանյանի (Սյունի) մեկնաբանությամբ: Երգի հիման վրա նկարահանված հոլովակի մտահաղացման հեղինակը և օպերատորը Վարդան Գալստյանն է:

«Երգի գործիքավորումն իրականացրել ենք Սարգիս Սյունու հետ` փորձելով նորովի մատուցել «Ավազը կոկորդում» ստեղծագործությունը: Ինչպես արգենտինական շատ այլ գործեր, այնպես էլ «Garganta Con Arena»-ն սիրո մասին է: Երգը բավականին տխուր է: Դա է պատճառը, որ տեսահոլովակը սև ու սպիտակ է»,-ասաց Գրիգոր Խաչատրյանը:

Նա նշեց, որ հնարավոր են նաև հետագա համագործակցություններ: «Գուցե մեր սեփական երգով հանդես գանք»,-եզրափակեց Խաչատրյանը:

https://www.youtube.com/watch?v=S5Onq6EK6ds

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս