168.am-ի հետ զրույցում Անուշ Հակոբյանը, դիմելով իր հասցեին քննադատություններ հնչեցնողներին, նշեց, որ շատ լավ է ընկալել Աննա Հակոբյանի խոսքերի իմաստը, և հորդորեց, որպեսզի իր գրառումը կարդան բոլոր գիտակից մարդիկ, որոնք շատ լավ գիտեն հայոց պատմությունը, ինչպես նաև՝ Հայաստանի թշնամուն։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին։
Դիլիջանի թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, այն փակ կլինի նաևառաջիկայում` վերանորոգման նպատակով։
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Արսենալ»-«Ուոթֆորդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Պետք է գույքագրվեն և վերանայվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք հիմք են կազմում հայ-ռուսական հարաբերությունների։ Մինչ այդ մենք պետք է ձերբազատվենք, չեղյալ ճանաչելով մեզ վերաբերելի մասով, ռուս-թուրքական դաշինքով ստեղծված այս տարածաշրջանային ճարտարապետության իրավաքաղաքական հիմքերից, այսինքն՝ Մոսկվայի պայմանագիր, Կարսի պայմանագիր, այնուհետև՝ մեզ Խորհրդային Միության կազմի մեջ մտցրած և դրա հետ կապված իրավական հետևանքներ առաջացնող փաստաթղթերից»:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում լուսանկարվելու արարողությանը գնալու ճանապարհին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած կարճ խոսակցությանը՝ համարելով այն ամենակարևոր իրադարձությունը գագաթաժողովի ընթացքում:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Ազատության (Վադաբուզե) հրապարակի լույսերը սեպտեմբերի 29-ի առավոտից մինչև կեսգիշեր կվառվեն Հայաստանի դրոշի գույներով:
«Ապագա Ազգային ժողովում պետք է լինեն բոլորովին նոր ուժեր, հին ուժեր չեն լինելու»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը՝ վստահություն հայտնելով, որ դաշտը մաքրվելու է։
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ։
Հայաստանում PayPal-ի ծառայությունների ամբողջական գործարկման մասին քննարկումները բավականին ակտիվ են վերջին տարիներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն արձագանքել է դրական տեղաշարժերի մասին:
«Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանին կսատարի մինչև նոր խորհրդարանի ձևավորումը և քաղաքական մրցակցային իրավիճակի ստեղծումը։ Ինչպես այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, դրանից հետո կուսակցությունը կորոշի՝ ինչ ուղիով գնալ։
Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 7 հասցեում գտնվող առևտրի տաղավարում, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը։
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետ կատարելու համար պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը բաց թողեց «Ուրալ»-ի հերթական հանդիպումը:
«Սասնա ծռերի» ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը խոստանում է պարզաբանել Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների և կատարվածի հետ կապված հակասությունները։
Ոստիկանության Սևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Սևանի վետերանների խորհրդի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ին, Նաիրյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Արարատ Խ.-ն:
«Օգոստոսի 1-ից դիմել եմ և սպասում եմ։ Դժվախտաբար ուշանում է, բայց համբերատար սպասում ենք»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագորղների հետ զրույցում հայտարարեց Ժ.Սէֆիլյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժուռնալիստների միության հինգերորդ համագումարը:
Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է տուժել:
Արցախի ՊԲ-ից 168.am-ին տեղեկացրեցին, որ նախորդ գիշեր շփման գծում հրադադարի խախտման 32 դեպք է գրանցվել, կրակոցների ընդհանուր քանակը 362 է։ ՀՀ ՊՆ-ից էլ մեզ տեղեկացրեցին, որ թե՛ Տավուշի, թե՛ նախիջևանյան ուղղությամբ այս և նախորդ գիշեր հրադադարի ռեժիմի խախտում գրանցվել է, եղել են անկանոն կրակոցներ։
Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ չպետք է ակնկալել, որ այս տարի Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ընտրություններ անցկացնելու համար նախ՝ պետք է փոփոխություններ իրականացվեն Ընտրական օրենսգրքում։ Իսկ փոփոխությունների համար էլ անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան 2/3-րդի մեծամասնությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ:
Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։
Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: