
Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում. armtimes.com

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ 25-ամյա Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու՝ համայնքի ղեկավարի՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:
Քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանված սեպտեմբերի 26-30-ը, իսկ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա թեկնածուների գրանցումը:
Հրազդանում այս պահին, բացի Սեւակ Միքայելյանից այլ թեկնածուներ չեն առաջադրվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: