«ՀՀԿ-ն պատրաստ է վարչապետի հետ երկխոսության, բայց դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին». Էդուարդ Շարմազանով. aysor.am

ՀՀԿ-ում երեկ հրավիրված գործադիր մարմնի նիստը չի հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա ասել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։

«Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», – ասել է ՀՀԿ խոսնակը։

Նա շեշտել է՝ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատմանը. «Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը»:

Նա ասել է, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։

«Ես դեմ եմ ինքնալուծարմանը, որովհետև մի մարդու իշխանությունը պահելու համար չի կարելի լուծարել Ազգային ժողովը», – ասել է Է. Շարմազանովը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս