Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը բաց թողեց «Ուրալ»-ի հերթական հանդիպումը:
«Սասնա ծռերի» ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը խոստանում է պարզաբանել Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների և կատարվածի հետ կապված հակասությունները։
Ոստիկանության Սևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Սևանի վետերանների խորհրդի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին, ժամը 23.30-ին, Նաիրյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Արարատ Խ.-ն:
«Օգոստոսի 1-ից դիմել եմ և սպասում եմ։ Դժվախտաբար ուշանում է, բայց համբերատար սպասում ենք»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագորղների հետ զրույցում հայտարարեց Ժ.Սէֆիլյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժուռնալիստների միության հինգերորդ համագումարը:
Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է տուժել:
Արցախի ՊԲ-ից 168.am-ին տեղեկացրեցին, որ նախորդ գիշեր շփման գծում հրադադարի խախտման 32 դեպք է գրանցվել, կրակոցների ընդհանուր քանակը 362 է։ ՀՀ ՊՆ-ից էլ մեզ տեղեկացրեցին, որ թե՛ Տավուշի, թե՛ նախիջևանյան ուղղությամբ այս և նախորդ գիշեր հրադադարի ռեժիմի խախտում գրանցվել է, եղել են անկանոն կրակոցներ։
Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ չպետք է ակնկալել, որ այս տարի Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ընտրություններ անցկացնելու համար նախ՝ պետք է փոփոխություններ իրականացվեն Ընտրական օրենսգրքում։ Իսկ փոփոխությունների համար էլ անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան 2/3-րդի մեծամասնությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ:
Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։
Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:
Արցախում կստեղծվի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քույր կազմակերպություն։ Այս մասին այսօր կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց «Սասնա ծռերի» ղեկավարներից Վարուժան Ավետիսյանը։
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ Հայաստանում ձևավորված նոր իշխանությունների կողմից հնչող մեսիջները՝ կապված արտաքին քաղաքականության հետ, հիմնականում այն մասին են, որ այդ ուղղությամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության գերակայությունները չեն փոխվում։ Այստեղ Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունյեսը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն ուզում է ստանալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկում քաղաքացին վնասել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած բյուջետային օրինագծով նախատեսվում է Ուկրաինային 250 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել:
Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։
Ամերիկյան «Լոս Անջելես Գալաքս»-ի ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՖԻՖԱ-ի կողմից տարվա գոլ ճանաչված Մուհամեդ Սալահի գնդակը չի համարում լավագույնը:
«Հայության լույսը բացվելու ժամանակն է, վերաստանձնելու մեր ազգային առաքելությունը»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
Ինդոնեզիայում երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու՝ չեն համապատասխանում իրականությանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է, որում ասված է.
«Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը դեռևս չունի ՀՀ քաղաքացիություն: Այս մասին այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
ՄԱԿ-ում այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Դիլիջանի թունելում բեռնատար մեքենա է այրվում, զոհեր և վիրավորներ չկան:
Թուրքիայի սահմանադրական դատարանը պարտավերցրել է պետությանը թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր, 2008թ. «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի առաջամարտիկներից Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել: