Բաժիններ՝

Զիդանը ցանկանում է գլխավորել «Մաչեսթեր Յունայթեդը»

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն ուզում է ստանալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Հիմա «Կարմիր սատանաներին» գլխավորում է Ժոզե Մոուրինիոն: Վերջին ժամանակներս փչացել են պորտուգալացի մասնագետի հարաբերությունները կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Ըստ բրիտանական մամուլի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն աջակցում է Ժոզեին, բայց դրա հետ մեկտեղ՝ կա հավանականություն, որ մարզիչը կհեռանա ակումբից:

Նշվում է, որ Զիդանն արդեն սկսել է անգլերենի դասընթացների հաճախել, որպեսզի պատրաստ լինի փոխարինելու Մոուրինիոյին «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Մաուրիսիո Պոչետինոն, ով հիմա գլխավորում է լոնդոնյան «Տոտենհեմը»:

«Մանչեսթեր Յունայթեդը» տվյալ պահին գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս