Բաժիններ՝

Գայի պողոտայի շենքերից մեկում քաղաքացին վնասել է երակները. Ահազանգ ԱԻՆ-ում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկում քաղաքացին վնասել է երակները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Կ. Ա.-ն (1979 թ.) վնասել է երակները, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ համապատասխան հօգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս