Սիրո մասին
Մի իմաստուն մարդ մահից հետո երկնքում հանդիպեց մի հրեշտակի:
– Դե, պատմիր, թե ինչպես ես ապրել կյանքդ, – հարցրեց հրեշտակը:
– Ճշմարտությունն էի փնտրում, – պատասխանեց իմաստունը:
– Լավ է, – գովեց նրան հրեշտակը: – Իսկ ի՞նչ պարզեցիր, երբ հասար ճշմարտությանը:
– Իմացա, որ մարդկանց կուտակած ճշմարտությունը գրանցված է գրքերում և շատ ընթերցեցի: Երկնային իմաստության մասին մարդկանց կրոնն է ուսուցանում: Ուսումնասիրեցի կրոնական գրականություն, հաճախեցի եկեղեցիներ, – պատմեց իմաստունը:
Հրեշտակն ուրախությունից ավելի պայծառ ժպտաց.
– Շատ ճանապարհորդեցի ճշմարտությանը հասնելու հույսով: Սիրում էի զրուցել և բանավիճել իմաստուն այլ մարդկանց հետ: Նրանց հետ շփվելիս էր ի հայտ գալիս ճշմարտությունը, – շարունակեց իմաստունը:
Երբ նա ավարտեց խոսքը, հրեշտակը մռայլվեց:
– Ես ինչ-որ սխալ բա՞ն եմ արել, – նկատելով հրեշտակի դեմքի արտահայտության փոփոխությունը՝ տարակուսեց իմաստունը:
– Ոչ, դու ամեն ինչ ճիշտ ես արել, բայց ոչինչ չասացիր սիրո մասին:
– Ես ժամանակ չունեի՝ սիրուն տրամադրելու, չէ՞ որ ճշմարտությունն էի փնտրում, – փորձեց արդարանալ իմաստունը:
– Այնտեղ, որտեղ չկա սեր, չկա նաև ճշմարտություն, – դառնությամբ պատասխանեց հրեշտակը: – Իրական ճշմարտությունը ծնվում է միայն ճշմարիտ սիրուց:
Միխայիլ Պրիշվին. «Ճշմարտությունը խղճի հաղթանակն է մարդու մեջ»: