ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի գնման նոր ծրագիր, որն ունի մի շարք առավելություններ.

  • հաճախորդները կկարողանան նվազեցնել իրենց գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը,
  • փոխել վարկի արժույթը,
  • ավելացնել վարկի ժամկետը,
  • ինչի հետևանքով հաճախորդները կփոքրացնեն իրենց ամսական ֆինանսական բեռը և կնվազեցնեն վարկի մարմանն ուղղված ծախսերը։

Այսուհետ բոլոր հաճախորդներին, որոնք բարեխղճորեն սպասարկում են իրենց հիփոթեքային վարկերը Հայաստանի ցանկացած բանկում կամ վարկային կազմակերպությունում, հնարավորություն է ընձեռնվում տեղափոխել իրենց հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ ստանալով նոր հիփոթեքային վարկ՝ գործող վարկի մնացորդի չափով առավել շահավետ պայմաններով և պարզեցված գործընթացով:

 

Հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկում կգնվեն հետևյալ բարելավված պայմաններով.

Կարդացեք նաև

  • տարեկան տոկոսադրույք՝ սկսած9%*, վարկի ժամկետը՝ մինչև 30 տարի, վարկի գումար՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ,
  • հիփոթեքի գնման որոշման կայացում՝ մինչև 1,5 օրվա ընթացքում,
  • հաճախորդի եկամուտները չեն վերլուծվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկի գնման համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի գնման պայմաններին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով Միասնական տեղեկատվական կենտրոնի 8787  հեռախոսահամարով:

*Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 13.5%-ից:

Տեսանյութեր

Լրահոս