2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության թույլտվության 10 նյութեր:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պարզ պահանջներ է ներկայացրել թիմի կիսապաշտպան Մեզութ Օզիլին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը քննադատել է ԱՄՆ արտաքին տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը սպառնում է Գերմանիային:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է «Ճարտարապետության շաբաթ» երևանյան փառատոնի տնօրեն Տաթևիկ Զաքարյանին:
Փարիզում եւ Փարիզի տարածաշրջանում աղմուկը դարձել է խնդիր, որից մոտավորապես 1 մլն մարդ է տառապում Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթմիլիոնանոց բնակչությունից:
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը:
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի միջազգային մրցաշարին:
Հեղինակավոր National Interest պարբերականում հրատարակվել է ԱՄՆ նախկին փոխգնդապետ Դենիել Դևիսի ուշագրավ հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի համար գլխավոր սպառնալիքը հանդիսանում է ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը, այլ տեխնոլոգիաներից կախվածությունն ու զինված ուժերի չափազանց շատ կիրառությունը:
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին չմասնակցելու և Ազգային ժողովի սպասվելիք ընտրություններին մասնակցելուն նախապատրաստվելու մասին: Նման որոշում է կայացվել կուսակցության վարչության նիստի ընթացքում, որի արդյունքներով կուսակցությունը հայտարարություն է տարածել:
The Washington Post պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ նաև այլ երկրների տնտեսությունների վրա:
Պարզաբանում ենք օգոստոսի 27-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հրապարակված հաղորդագրությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինասական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգը էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի միջև կնքված 17 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր չափով վարկային միջոցներից 4 միլիոնը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է մոտ ժամանակներս փաստաթղթերի փաթեթ ներկայացնել Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին 1997 թվականի պայմանագրի խզումն սկսելու համար:
Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, Դեն Բիլզերյանը, ով հայտնի է որպես «պոկերի արքա», այսօր ժամանել է Արցախ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու դրամապանակի հափշտակության դեպքի հանգամանքները:
Երկրաշարժը զգացվել է ԱՀ Հադրութ քաղաքում 3 բալ և ՀՀ Կապան, Գորիս քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:
Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի եռակողմ գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիայի խնդրի կարգավորմանը, սեպտեմբերի 7-ին կանցկացվի իրանական Թավրիզում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Օգոստոսի 27-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ.Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 2011 թ. ծնված Մերուժան Սուչյանին և անմիջապես իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է:
Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Գ. Գ.-ին:
168.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը աշխատանքից ազատվելուց ժամեր անց նոր աշխատանքի առաջարկ է ստացել «Զվարթնոց» օդանավակայանից: Այստեղ նա արդեն իսկ աշխատանքի է անցել` որպես գլխավոր մենեջերի տեղակալ:
Սաքսոնիայի Հեմնից քաղաքի իրադարձությունները տեղ չունեն իրավական պետության մեջ:
Մոտենում է օգոստոսի 31-ը, երբ Ֆրեզնոյում վերջապես կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը այս նախագիծը սկսել էր դեռ 2016 թվականին, երբ գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում։ Այժմ վերակառուցումը և նախապատրաստական աշխատանքներն մոտ են ավարտին, և տունը-թանգարանը սպասում է իր առաջին այցելուներին։
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
Հեծանվասպորտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի կարծիքով հայ հեծանվորդը չի բավարարվի այս ձեռքբերմամբ:
Եվրամիությանն անդամակցելը մնում է Անկարայի կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնալու մեկ ճանապարհ կա՝ երկու անգամ վարչապետ չընտրելն է: