Ֆուտբոլի Մ19 հավաքականը մասնակցելու է Գրանատկինի անվան հուշամրցաշարին
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի միջազգային մրցաշարին:
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվելու է Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցելու է Հայաստանի Մ-19 հավաքականը:
Ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Լիտվայի և Մոլդովայի հավաքականների հետ: A խմբում ընդգրկված են Սանկտ-Պետերբուրգի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղզստանի ընտրանիները:
Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում 1-2 տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն հաղթողի կոչման համար, իսկ 3-4 տեղերում հանգրվանած թիմերը կշարունակեն պայքարը 5-8 տեղերի համար:
Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Մ-19 հավաքականը օգոստոսի 28-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Բատիստան հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին.
Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»
Կարեն Մուրադյան, «Փյունիկ»
Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»
Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»
Արման Ղազարյան, «Բանանց»
Էրիկ Ավետիսյան, «Բանանց»
Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»
Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»
Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»
Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան, «Բանանց»
Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Սուրեն Հարությունյան, «Փյունիկ»
Էմմանուել Ներսես Օդեմիս, «Ստադ Նիոն» (Շվեյցարիա)
Աքսել Տաչեդջյան, «Փարիզ» (Ֆրանսիա)
Դիրան Արամ Բեբեքյան, «Ռեալ Սոլթ Լեյք» (ԱՄՆ)
Գերման Կուրբաշյանը, Էրիկ Ազիզյանը և Արմեն Հովհաննիսյանը միանալու են թիմին Սանկտ Պետերբուրգում: