
Սերգեյ Ավետիսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ

168.am-ի տեղեկություններով, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը աշխատանքից ազատվելուց ժամեր անց նոր աշխատանքի առաջարկ է ստացել «Զվարթնոց» օդանավակայանից: Այստեղ նա արդեն իսկ աշխատանքի է անցել` որպես գլխավոր մենեջերի տեղակալ:
Ավետիսյանը քաղաքացիական ավիացիայի ոլորտում մասնագիտացել է աշխարհահռչակ Սթենֆորդի համալսարանում և ոլորտի լավագույն մասնագետներից է համարվում։