Բաժիններ՝

Օզիլը ստիպված է լինելու շատ աշխատել «Արսենալում» մնալու համար

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պարզ պահանջներ է ներկայացրել թիմի կիսապաշտպան Մեզութ Օզիլին:

«Վեսթ Հեմի» դեմ խաղում գերմանացի կիսապաշտպանը թիմի հայտացուցակում չէր հայտնվել, ինչը միանգամից ծնեց բազմաթիվ շշուկներ Ունայի Էմերիի հետ նրա կոնֆլիկտի մասին:

Չնայած «Զինագործների» մարզիչը հերքեց Օզիլի հետ վեճի մասին տեղեկությունը, իսկ խաղացողի բացակայությունը բացատրեց նրա վատ ֆիզիկական վիճակով, անգլիական մամուլը վստահեցնում է, որ Ունայիի և Մեզութի միջև, այնուամենայնիվ, կա տարաձայնություն:

Ըստ The Mirror-ի տեղեկության՝ Էմերին Օզիլի առջև պայման է դրել. գերմանացին պետք է ավելի ջանադրաբար աշխատի մարզումների ժամանակ, որպեսզի ապացուցի, որ ինքն արժանի է խաղալ «Արսենալում»: Հակառակ դեպքում Մեզութի համար տեղ չի գտնվի թիմում, և նա ստիպված կլինի ուրիշ ակումբ փնտրել իր համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս