Բաժիններ՝

Էդգարը չի բավարարվելու այս մեդալով. Արմեն Գյոզալյան

Հեծանվասպորտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի կարծիքով հայ հեծանվորդը չի բավարարվի այս ձեռքբերմամբ:

«Բարձր եմ գնահատում Էդգար կատարած աշխատանքը, որի շնորհիվ նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա որպես մարզիկ շատ մարտական բնավորություն ունի և չի հանձնվում` կռվում է միշտ: Ամեն մի նվաճած մեդալից հետո ցանկություն ունենք նորից մեդալներ նվաճել, ինչը մեզ մոտ ստացվում է: Էդգարին հաջողվեց առանց լուրջ ցնցումների անցում կատարել երիտասարդների մրցապայքարին, ինչն արդեն մեծ ձեռքբերում է: Շարունակելու ենք առաջ գնալ` նոր մեդալների հետևից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը:

Մարզչի խոսքով` հիմա Էդգարի առաջանային նպատակը աշխարհի գավաթի խաղարկության փուլերում միավորներ նվաճելն է, ինչպես նաև Եվրոպական խաղերն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս