Ինչո՞ւ է սմարթֆոնի մարտկոցը դանդաղ լիցքավորվում և ինչպե՞ս կարգավորել խնդիրը
Մարտկոցի ճիշտ լիցքավորումն ամենակարևոր քայլերից է, որ կօգնի ավելի երկար օգտագործել սմարթֆոնը:
Կա առնվազն 5 պատճառ, թե ինչո՞ւ է սմարթֆոնի մարտկոցը դանդաղ լիցքավորվում:
1. Ոչ օրգինալ լիցքավորիչ
Սմարթֆոնի լիցքավորման արագության նվազեցման ամենատարածված պատճառներից մեկը լիցքավորիչի փոփոխությունն է: Յուրաքանչյուր սմարթֆոն ունի հենց իր համար նախատեսված լիցքավորիչը՝ սմարթֆոնի համար նախատեսված հզորությամբ:
2. Վնասված USB-լար
Եթե օգտագործում եք օրիգինալ լիցքավորիչ, ապա հավանական է, որ լիցքավորման դանդաղության պատճառը լինի վնասված USB-լարը: Սա հատկապես այն դեպքում, երբ լարի վրա առկա է մեխանիկական վնասվածք:
Հավանականությունը, որ սա է դանդաղ լիցքավորման պատճառը, շատ փոքր է:
3. Խնդիրներ միացումների հետ
Հնարավոր է, որ սմարթֆոնի դանդաղ լիցքավորման պատճառը հենց սմարթֆոնի խնդիրն է: Հավանական է, որ սմարթֆոնի միացումը վնասվել է, կամ՝ կեխտոտվել:
Այս միացումը հնարավոր է մաքրել ատամի խոզանակի, կամ՝ սեղանի փայտիկների միջոցով: Սակայն, պետք է զգույշ լինել՝ միացումները չվնասելու համար:
Վնասված բնիկի դեպքում պետք է դիմել մասնագետի:
4. Սարքի բարձր ծանրաբեռնվածություն
Սմարթֆոնի դանդաղ լիցքավորման պատճառ կարող է դառնալ նաև սմարթֆոնի շատ ծանրաբեռնված լինելը:
Սովորաբար, սմարթֆոնը սկսում է թարմացնել ծրագրերը, կամ՝ բեռնել կարգավորումների նոր տարբերակներ այն ժամանակ, երբ իմանում է Wi-Fi-ի, կամ՝ լիցքավորման:
5. Սմարթֆոնի մարտկոցի պլանավորված դանդաղ լիցքավորում
Սովարաբար, բոլոր սմարթֆոններում կա մարտկոցի լիցքավորման մշակված տեխնոլոգիա: Երեբեմն 0-50 տոկոս հեռախոսը լիցքավորովում է անգամ կես ժամում, իսկ մյուս 50 տոկոսը լիցքավորվում է մեկ ժամում: Դա արվում է մարտկոցի դեգրադացիայի գործընթացը դանդաղեցնելու և մարտկոցի կյանքը երկարացնելու համար:
Ինչպե՞ս կարգավորել խնդիրը
Կան որոշակի կանոններ, որոնք օգնում են մարտկոցը լիցքավորելիս: Պետք է հիշել, որ մարտկոցը պետք է ունենա հանգստի հնարավորություն: Պետք չէ մի քանի ժամ անընդմեջ միացնել սմարթֆոնը լիցքավորման: Խորհուրդ չի տրվում նաև ամբողջ գիշեր հեռախոսը թողնել լիցքավորման: Ճիշտ է, շատ է նշվում, որ սմարթֆոնները մեխանիկորեն անջատվում են լիցավորվելուց հետո, սակայն սա՝ ոչ բոլոր սմարթֆոնների դեպքում:
Եթե նկատում եք, որ հեռախոսը տաքանում է, ապա որոշ ժամանակ մի օգտագործեք այն: Բացի այդ, մի դրեք հեռախոսը շատ տաք կամ շատ սառը տեղերում:
Աշխատեք ակտիվորեն չօգտագործել սմարթֆոնը լիցքավորման ժամանակ: Զանգերին պատասխանելը կամ սոցցանցերում ժամանակ անցկացնելը խնդիր չէ, խոսքը խաղերի, ակտիվ հավելվածների մասին է:
Կան նաև մի քանի հավելվածներ, որոնք օգնում են խնայել մարտկոցի լիցքավորումը:
Դրանցից են օրինակ՝
Amplify Battery Extender
Android-ի օգտատերերը գիտեն, որ անգամ այն ժամանակ, երբ սմարթֆոնը չի օգտագործվում, շատ ծրագրեր աշխատում են և ծախսում են լիցքավորումը: Amplify-ի միջոցով հնարավոր է կարգավորել հավելվածների աշխատանքը, անջատել շատ ոչ պետքական գործառույթներ և դրա միջոցով խնայել լիցքավորումը:
Battery Saver
AnTuTu ընկերության կողմից ստեղծված հավելվածը խնայում է լիցքավորումը փոքր-ինչ այլ սկզբունքով: Հավելվածն առաջարկում է ձեզ որոշել, թե ինչ հաճախականությամբ պետք է աշխատի մարտկոցը: Հավելվածն իջեցնում է մարտկոցի հաճախականությունն այնքան, ինչքան բավարարում է ձեզ աշխատանքի համար, և լիցքավորումը պահպանվում է ավելի երկար:
GSam Battery Monitor
GSam Battery Monitor-ի օգնությամբ կարող եք ամբողջությամբ վերահսկել մարտկոցի աշխատանքը: Հավելվածը կցուցադրի ձեզ լիցքավորումը ծախսող բոլոր հավելվածների մասին տեղեկատվություն, որից հետո դուք կարող եք լիցքավորման պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միակ թերությունն այն է, որ հենց հավելվածը շատ էներգիա է ծախսում:
Greenify
Հավելվածն օգտատիրոջն առաջարկում է ժամանակավորապես «քնեցնել» որոշ հավելվածներ, որպեզի պահպանվի լիցքավորումը: «Քնեցնելուց» հետ մեկտեղ՝ կարող եք հանգիստ օգտագործել հավելվածները:
Servicely (root only)
Servicely-ն կօգնի ձեզ հետևել այն չջնջվող հավելվածներին, որոնք շատ էներգիա են ծախսում:
Դուք կարող եք ընտրել ժամանակը, և հավելվածը պարբերաբար կհետևի նշված ծրագրերին: Անպետք և սմարթֆոնի աշխատանքին խանգարող հավելվածներ գտնելու դեպքում կարող եք արգելափակել դրանք
Սիրարփի Աղաբաբյան