ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում 2015-2016թթ. ստորերկրյա բնական հանքային ջրերի իրացման և արտահանման ծավալները բազմակի անգամ գերազանցել են արդյունահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվություններով ներկայացված արդյունահանված հանքային ջրերի ծավալները:
Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող:
Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում օրեր առաջ խուզարկությունը կատարվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի շրջանակներում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է վերահաստատել, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում…»:
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջիկա ընտրությունների համար առաջարկում են փոխել տարածքային հանձնաժողովների կազմը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալների՝ համաներում չստանալու դեպքում հացադուլ սկսելու սպառնալիքին, նա շեշտեց, որ համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է:
ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի առաջիկա ընտրություններում դիտորդների անուն-ազգանունները պարունակող վկայագրեր տրամադրելու հարցը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։
Հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտնել է, որ առաջիկա օրերին երկրում կվերացվի շուրջ 2 տարի գործող արտակարգ դրության ռեժիմը:
«Մենք անելու ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի խաղաղության ուղերձ հաղորդենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Փոփոխություն չի լինի շենգենի ձեռքբերման աշխատակարգերում, այն վճարումների իմաստով, որոնք նվազեցված են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով խոսակցություններին, թե փոխվել են շենգեն ստանալու պայմանները:
Եվրամիությունը (ԵՄ) միշտ ԱՄՆ-ն կընկալի որպես բարեկամի՝ անկախ այն բանից, թե այդ երկրում ով է կանգնած իշխանության գլուխ:
Հուլիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ լինելով ազգային քրիստոնյա կուսակցություն, խստագույնս դատապարտում է հայ տեսակի պահպանման, հզորացման և համայն հայության միասնության հիմքի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ օրեր շարունակ լկտի պահելաձև ցուցաբերող, ոտնձգություններ իրականացնող, Հայաստանում արևմտյան այլասերված բարքերը քարոզող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ապօրինի և անօրինական գործողությունները:
«Օրենքն այնքան էլ լավ չի նախատեսում, թե ինչ է նշանակում՝ առաջադրում, բայց այսօր ունենք առաջադրված մեկ թեկնածու, որն այսօր չի ընտրվելու, և ավագանին օրենքով սահմանված կարգով արձակվելու է»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվն առաջիկա ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում սահմանափակ չի լինի: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշման մասին դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստների` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան շրջափակելու իրողության մեջ բռնության միտումներ է տեսնում:
«ԵՄ-ն սպասում է ՀՀ-ի ներսում և ՀՀ կառավարությա ներսում ԸՕ քննարկումների արդյունքներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն պատրա՞ստ է աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քննարկվող ԸՕ փոփոխություններին, ինչպես նախորդ Կառավարության դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում աշխատանքային ծրագիրն սկսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպմամբ:
«ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հուլիսի 11-ին հաղորդվել էր 1987 թ. ծնված Հովհաննես Քնաջյանի անհետ կորչելու մասին:
Այսօր տեղի ունեցած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ ՀՀ քաղաքացին, որը հայտնվել է ադրբեջանական տարածքում, ունի առողջական խնդիրներ։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Շահումյանի անվան հրապարակից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Թ.-ին:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի «անխոհեմության եւ հիմարության» պատճառով Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբեւէ:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը:
Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննությունն է սկսվել: