Մենք երկրում ունեցել ենք քրեական ռեժիմ, իշխանության յուրացում, համակարգված կոռուպցիա, ընդհուպ՝ մինչև պետական շահերի դավաճանություն։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Նորաստեղծ «Հայ կառուցողական կուսակցության» (ՀԿԿ) նախագահ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ձգտի հասնել մի վիճակի, երբ հնարավոր կլինի ինքնուրույն պաշտպանել երկրի անվտանգությունը՝ առանց այլ պետությունների աջակցության։
«Շնորհավորում եմ բոլորիս զորակոչի սկսման կապակցությամբ, պատրաստվել ենք բավականին երկար, շատ աշխատանքներ ենք տարել ու հույս ունենք, որ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Ռուսաստան ժամանած պատվիրակությունը երկու երկրների նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման դրական արդյունքների հույս ունի:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայաստանի ֆուտզալի կանանց նորաստեղծ հավաքականն անցկացնում է առաջին մարզումները:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերսկսել է Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) տեսչական ստուգումները եւ տեղերում դրանց աշխատանքի ղեկավարման ձեռնարկությունների այցելությունը:
Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 19-րդ փողոցի թիվ 15 տան տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը եւ ռազմաօդային ուժերը կատարել են B61-12 կառավարվող ռումբի փորձարկումներ:
29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդհոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը տեսանելի հաջողություն է արձանագրում եվրոպական կառույցներում «ադրբեջանական լվացքատան» հետ կապված կոռուպցիոն բացահայտումների առումով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ այդ կոռուպցիոն սկանդալը քննարկվել է Վեհաժողովում:
Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
«Կարող են արդյոք տարածքներ տալ Ադրբեջանին, և կարող է արդյոք պատերազմ սկսվել։ Ամեն օր ես հարյուրավոր աշխարհի տարբեր երկրներում ապրող իմ հայրենակիցներից նամակներ եմ ստանում նմանատիպ բովանդակությամբ»։
«Նախորդ պայմանագիրը ռեադմիսիայի մասին դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Այսպես են մեզ ասում մեր եվրոպացի գործընկերները: Ճիշտ են ասում: Դա կյանքի կոչելու համար ժամանակ է պետք»:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բարձրաձայնել է Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդում գործող տնօրենի հարազատների և մտերիմների մեծ ներգրավվածության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ, հարակից համայնքների բնակիչներ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՝ պահանջելով բացել բոլոր փակ ճանապարհները, որպեսզի ընկերությունը կարողանա վերսկսել իր աշխատանքները։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ հայկական պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևի ընդունումը պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը մեծ հաջողություն է համարում:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Քրդական «Փեշմերգա» ռազմականացված կազմավորումն՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ Իրաքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գլխավոր «ֆինանսիստին»:
Հունիսի 30-ին ժամը 10:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1985թ. ծնված Ռ. Ղ-ն, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց շենքի շքամուտքից անհայտ անձը գողացել է որդու հեծանիվը:
«Ադրբեջանի բեմադրած շոուն տապալվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին մի խումբ ռուս գործիչների այցին Լելե Թեփեի բարձունք:
Արցախը հետևում է Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը Թուրքիայի Քոնիա նահանգում սկսել են իրականացնել «Anadolu-2018» անվամբ համատեղ զորավարժություն: