Օդի ջերմաստիճանը կնվազի
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.90C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.00C