Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել:

Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկացն, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:

Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում»,-նշված է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031