Հունիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Սա ամենաթողության արդյունք է, մենք այդ քայլերն իրականացնում ենք, որ դա մնա պատմության գրկում, բայց անպայման այդ էջերը փակելիս ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք, որ նոր նման էջ բացվի»:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 18-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորությամբ:
Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի հ․42-44 և հ․ 40 շենքերի միջանկայլ հատվածում՝ հ․ 42/1 հասցեում, այս պահին ընթանում է են 16 հարկանի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներ։
Միջուկային զենքի ընդհանուր քանակը կրճատվում է, միեւնույն ժամանակ առանց բացառության բոլոր միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից:
«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Երևան» հիմնադրամի գործով աշխատանքները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ:
«Ձեր ասած՝ իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրված են Զինուժի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, երկու հիմնական ճանապարհով»:
Հյուսիսային Կորեան մոտավորապես 3 հազար օբյեկտ ունի, որոնք կապված են միջուկային ու հրթիռային մշակումների հետ:
Ա.Հովհանիսյանի կարծիքով` բոլորը, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ԱԱԾ բացահայտումների պատճառով սթրես է ապրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շոկի մեջ է ու ամբողջ գիշեր չի կարողացել քնել։
Իսպանիայի թագավորի փեսան՝ արքայադուստր Կրիստինա Ինյակիի ամուսինը՝ Ունդարգարինը, հունիսի 18-ին ներկայացել է Ավիլա նահանգի բանտ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուլիսի 4-ին պաշտկոնական այցով կժամանի Վիեննա եւ բանակցություններ կանցկացնի Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ու կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ:
«ԱԱԾ-ն իր անելիքներն արել է, եթե օպեատիվ մասով ինչ-որ խնդիրներ կլինեն, մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի և իր անունից ցավակցագիր է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ:
Ի՞նչ էր նրա համար այս աշխարհը
Կյանքից հեռացավ Իգոր Մուրադյանը։
Կառավարության այսօրվա նիստում առաջարկվեց հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:
«Առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրենք, որ մենք գործ ունենք, թերևս, Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ, և սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով շոկային են հայ հանրության համար»:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման և դրան հաջորդած բացահայտումների վերաբերյալ «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը:
Ղարաբաղյան շարժման համամահիմնադիր Իգոր Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17.30-19.30-ը՝ Մալաթիա վարչապկան շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյանի փողոց), իսկ հուղարկավորությունը՝ հունիսի 19-ին, ժամը 13.00-ին Եռաբլուր պանթեոնում։
Կառավարության նիստում քննարկվում է Մանվել Գրիգորյանի հարցը. ուղիղ
«ժառանգություն» կուսակցությունն աջակցում է Հայաստանի նոր կառավարությանը և շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի այս կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություներում հաջողի: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի ձերբակալման դեմ բողոքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի հարազատներին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի քննարկել, թե ինչպես կքվեարկի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով դատախազի միջնորդությանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույների ժամանակ հայատարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` հավելելով, սակայն, որ այսքանից հետո, բնականաբար, հասկանալի է, թե ինչ վերաբերմունք պետք է լինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ:
Հայաստանը միջազգային վարկը չի տուժի ներկայիս գործընթացներից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակումներ է կատարել մարզպետարաններում: