«Բայց ես խի՞ պետք ա այցելեմ Մանվել Գրիգորյանին, մթոմ էս 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա պիտի այցելեմ». Սամվել Ալեքսանյան

«Բայց ո՞վ ա ասել, որ ես եմ եղել, ես ասեցի՝ «կողմ» եմ քվեարկել, հիմա ի՞նչ մուտիլովկա ա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նքն է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն «դեմ» քվեարկած 3 պատգամավորներից մեկը:

«Էդ դեմ քվեարկողները շատ սխալ  բան են արել»,- ասաց Ալեքսանյանը:

Հարցը՝ պատրաստվո՞ւմ է այցելել Մանվել Գրիգորյանին, Ս.Ալեքսանյանին զարմացրեց. «Բայց ես խի՞ պետք ա այցելեմ Մանվել Գրիգորյանին, մթոմ էս 4 տարի շատ եմ այցելել, որ հիմա պիտի այցելեմ»:

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ին Սամվել Ալեքսանյանը ԵԿՄ անդամ դառնալու որոշում էր կայացրել, ինչը ողջունել էր Մանվել Գրիգորյանը և հայտարարել, որ Ալեքսանյանը պատերազմի ժամանակ եղել է 5-րդ բրիգադի սպա, Մալաթիայի խորհրդի անդամ է եղել, միշտ կանգնած է եղել ԵԿՄ-ի կողքին, օգնել է ազատամարտիկներին: Սակայն անցած տարի գեներալի ու գործարարի հարաբերությունները լարվել էին: Ալեքսանյանը որոշել էր շրջանցել Մանվել Գրիգորյանին. իր տրամադրած օգնությունը ԵԿՄ-ին ուղարկում էր ոչ թե՝ կառույցի ղեկավարությանը, այլ՝ տարածքային կառույցներին, քանի որ կասկածներ ուներ, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, և այն ուղարկվում է վաճառքի կետեր։

Կարդացեք նաև

Միաժամանակ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ գեներալը ԵԿՄ-ականներին ուղղորդել էր ոչ թե՝ Մալաթիա-Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու Ալեքսանյանի օգտին, այլ՝    Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի հովանավորյալ Արայիկ Հովհաննիսյանին օգնելու։

Տեսանյութեր

Լրահոս