
Արդշինբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կապահովեն քարտապանների հարմարավետ սպասարկումը

Արդշինբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հայտարարում են, որ քարտապանների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով սույն թվականի հունիսի 20-ից Արդշինբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկերի բանկոմատներից կանխիկացման գործարքների դիմաց կգանձվի քարտապանի բանկի կողմից իր բանկոմատներում կանխիկացման դիմաց սահմանված սակագինը:
Ներկայումս Արդշինբանկի բանկոմատների ցանցը ներառում է ArCa, VISA, MIR և MasterCard վճարային քարտեր սպասարկող 154 բանկոմատ. Երևան քաղաքում՝ 84, ՀՀ մարզերում` 67, ԼՂՀ-ում` 3:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների ցանցը ներառում է ArCa, VISA, MIR, AMEX և MasterCard վճարային քարտեր սպասարկող 178 բանկոմատ. Երևան քաղաքում՝ 84, ՀՀ մարզերում` 94:
Արդշինբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների ցանցին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումներով՝ https://goo.gl/UmBPqF, https://goo.gl/nGWiz2:
***
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: