Բաժիններ՝

Մահացել է նկարիչ Եվգենի Վախթանգովը

75 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի Գերարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Վախթանգովը՝ Վախթանգովի թատրոնի հիմնադրի թոռը: Հունիսի 19-ին այս մասին հաղորդվել է թատրոնի կայքում։

Նկարչի մահվան պատճառը չի նշվում: Հուղարկավորության ժամանակն ու վայրը կհայտարարվեն ավելի ուշ: «Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Եվգենի Սերգեյի Վախթանգովը՝ գեղանկարիչը, մանկավարժը, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսը, մեր թատրոնի հիմնադիր Եվգենի Բոգրատիոնի Վախթանգովի թոռը: Վախթանգովցիները խորին ցավակցություն են հայտնում նրա հարազատներին, մերձավորներին, բարեկամներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վախթանգովի գործերը ներառվել են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի եւ ամբողջ աշխարհում մասնավոր հավաքածուների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս