«Մանվել Գրիգորյանը միակ մարդը չէ, ով նման պատմության մեջ կհայտնվի». Արթուր Գևորգյան

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը լավ է վերաբերվում Մանվել Գրիգորյանի գործով բացահայտումներին, երևույթներին՝ վատ։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Գևորգյանը տեսակետ հայտնեց, որ «հիմա իրավապահները բռնելու թույլտվություն ունեն՝ բռնել են, իսկ նախկինում չեն ունեցել»։ Նա չբացառեց, որ նախկին իշխանությունները տեղյակ չեն եղել այդ ամենից։

«Կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանը միակ մարդը չէ, ով նման պատմության մեջ կհայտնվի: Նախկինում էլ եղել են նման բացահայտումներ, ես համոզված եմ, բայց երբևիցե նման արձագանքի չի արժանացել, որովհետև երևի թե ներքին կարգով որոշում է եղել չընդլայնվել և ավելի զուսպ լինել: Գործերին ընթացք տրվել են, բայց լրատվամիջոցներով նման արձագանքի հասարակության համար չեն արժանացել»,- ասաց Ա.Գևորգյանը՝ վստահեցնելով, թե պատիժներ նույնպես եղել են:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանը միայնակ կարո՞ղ էր գործել, պատգամավորը չբացառեց, որ շատերն են մեղքերի տակ. «Ավելին՝ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի առաջին հարյուրյակի մեջ էլ չի մտնի»:

 

Տեսանյութեր

Լրահոս