Հունիսի 28-ին՝ Կառավարության նիստից հետո, մի խումբ քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ազատությունից զրկման վայրերում գտնվող իրենց ազգականների իրավունքների պաշտպանության հարցով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի երկու հատվածներում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ և փողոցի վերջնամասում, ս/թ հունիսի 30-ին կկազմակերպվեն արհեստական անհարթությունների հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված երկու հետիոտնային անցումներ:
Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից 28-ն աշխատանքային այցով եղել է Կանադայում (Տորոնտո), որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ:
Մեծ Բրիտանիան պետք է տարեկան պաշտպանական ծախսերն ավելացնի մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոսը կամ մինչեւ 60 մլրդ ֆունտ ստեռլինգ (գրեթե 80 մլրդ դոլար), որպեսզի պահպանի ազդեցությունը եւ հեղինակություն վայելի Վաշինգտոնում եւ ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցների շրջանում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը:
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր. Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել:
Հեղափոխությունից հետո Հայաստանի ուսուցիչներն ակտիվացել են։ Սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ուսուցիչներն արդեն սկսել են համարձակ խոսել խնդիրներից։
Ֆրանսիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Բենժամեն Մենդին վնասվածքի պատճառով չի կարող օգնել իր թիմին ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Արգենտինայի հետ խաղում:
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։
«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Արքայական ակումբում»:
Օմեգա-3 ճարպաթթուները բավական հեշտ են յուրացվում և կարևոր են ընդհանուր առողջական վիճակի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս ճարպաթթուները լուրջ դերակատարում ունեն հյուսվածքների աճի և զարգացման համար, ինչպես նաև կարևոր են ճանաչողական կարողությունների համար:
Պատրաստվում է հեռանա՞լ: «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, սկսել է մադրիդյան ակումբից հեռանալու գործընթացը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի Թուրքիայի վերաբերյալ բաժինը։
ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության (USSOCOM) տեխնիկական մասնագետները ստեղծել են այսպես կոչված խոսող թռուցիկներ, որոնք նախատեսվում է տարածել հակառակորդի հսկողության տակ գտնվող տարածքի քաղաքացիական բնակչության մեջ կամ թշնամու զինծառայողների շրջանում:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2010-2017 թվականին տարեկան միջինը գրանցել է 29.8 աճ:
Կարիերայի ավարտից առաջ առաջին անգամ հեռացավ Բրիտանիայից: «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին դարձավ MLS-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացած 5 ամսական երեխան հիվանդանոց է տեղափոխվել «ՍՌՀ, սուր միոկարդիտ, սրտային անբավարարություն III աստիճանի» կլինիկական ախտորոշմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Պետական եկամուտների կոմիտեի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաև ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը:
Capital Gazette ամերիկյան հրատարակության աշխատակիցները, որի խմբագրակազմը անհայտ հրաձգի հարձակման է ենթարկվել, նոր համարը թողարկել է միջադեպի արդեն հաջորդ օրը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մոտ ժամանակներս կժամանի ԱՄՆ՝ բանակցելու առեւտրական մաքսատուրքերի շուրջ:
ՖԻՖԱ-ն վճարում է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Մարադոնային ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին ներկա գտնվելու համար:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է սննդմթերք արտադրող երկու ընկերությունների արտադրական գործընթացի կասեցման մասին նախկինում ընդունած որոշումները:
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Հեղափոխության հեղինակները բացում են «Բաստիլի» դռները և ազատ են արձակում քաղբանտարկյալներին։ Մերը մի փոքր այլ հեղափոխություն էր՝ թավշյա հեղափոխությունը, որը տարբեր արտաքին ուժերի կողմից հրահրվում էր, որ այն լինի օրենքի և Սահմանադրության շրջանակներում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
ԵԽԽՎ ավելի քան 20 պատգամավորներ ամառային նստաշրջանի շրջանակներում հանդես եկել հայտարարությամբ և քննադատել Ադրբեջանում իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն ու Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտականությունները չկատարելու պրակտիկան:
Հունիսի 29-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուս փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում (պատուհանագոգին) օձ է նկատվում, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԵԿՄ անդամ Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ցանկանում է ԵԿՄ նախագահ դառնալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ինքը համաձայնություն է տվել «բազմահազարներով տղաներին»։