Ինչու է հարկավոր ձկան յուղ օգտագործել
Օմեգա-3 ճարպաթթուները բավական հեշտ են յուրացվում և կարևոր են ընդհանուր առողջական վիճակի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս ճարպաթթուները լուրջ դերակատարում ունեն հյուսվածքների աճի և զարգացման համար, ինչպես նաև կարևոր են ճանաչողական կարողությունների համար:
Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են.
- պայքարել դեպրեսիայի, անհանգստության դեմ
- իջեցնել զարկերակային ճնշումը
- նվազեցնել սթրեսների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա
- պայքարել մաշկի չորության դեմ, նպաստել պսորիազի բուժմանը
- նվազեցնել քրոնիկ հիվամդությունների զարգացման հավանականությունը
- պայքարել բորբոքման դեմ
- նվազեցնել արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը
- նպաստել գերակտիվության բուժմանը
- լավացել քունը
- նպաստել սպիտակուցների սինթեզմանը:
Օմեգա-3 ճարպաթթուններն օգտագործվում են նաև ճարպերի այրման և ավելորդ կիլոգրամներից ազատվելու նպատակով: Դրանց ներառումը սննդակարգ օրգանիզմին հնարավորություն է տալիս ճարպերը վերածել էներգիայի:
Այս ճարպաթթուները կարող են օգնել նաև ավելացնել մկանային զանգվածը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը