Բաժիններ՝

Ռոնալդուն պայմանավորվել է «Ռեալի» հետ հրաժարագինը 1 միլիարդից մինչև 120 մլն եվրո իջեցնելու վերաբերյալ

Պատրաստվում է հեռանա՞լ: «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, սկսել է մադրիդյան ակումբից հեռանալու գործընթացը:

Պորտուգալացին պայմանավորվել է «Սերուցքայինների» հետ հրաժարագինը 1 միլիարդից մինչև 120 մլն եվրո իջեցնելու վերաբերյալ: Ընդ որում, կլաուզուլան սկզբում իջեցվել էր մինչև 400 մլն եվրո: Ինչպես հաղորդում է OK Diario-ն, օպցիան չի վերաբերում այլ իսպանական ակումբներին և ՊՍԺ-ին:

Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին: 9 տարվա ընթացքում նա թիմի հետ հաղթել է 4 Չեմպիոնների լիգա, 2-ական Իսպանիայի առաջնություն, երկրի Գավաթ և Սուպերգավաթ, Եվրոպայի Սուպերգավաթ և Ակումբային Աշխարհի առաջնություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930