Բաժիններ՝

ՀՀ նախագահը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել է Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ընդգծելով, որ այն վերածնվում է ամեն անգամ՝ մեր յուրաքանչյուր կարեւոր ձեռքբերման հետ: Նա նաեւ գնահատանքի խոսքեր է հնչեցրել առաջին դեսպանի հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930