Բաժիններ՝

Բրիտանացի խորհրդարանականները հանդես են եկել պաշտպանական ծախսերը մինչև 80 մլրդ դոլար ավելացնելու օգտին

Մեծ Բրիտանիան պետք է տարեկան պաշտպանական ծախսերն ավելացնի մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոսը կամ մինչեւ 60 մլրդ ֆունտ ստեռլինգ (գրեթե 80 մլրդ դոլար), որպեսզի պահպանի ազդեցությունը եւ հեղինակություն վայելի Վաշինգտոնում եւ ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցների շրջանում:

Այս կարծիքը հայտնել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պաշտպանության կոմիտեի հունիսի 26-ին տարածված զեկույցի հեղինակները: 2016-2017 ֆինանսական տարում (սկսվում ՝ ապրիլին) Միացյալ Թագավորությունում զինված ուժերի կարիքների համար ծախսվել ՝ 35,3 մլրդ ֆունտ ստեռլինգ (47 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ Հյուսիսատլանտհյան դաշինքի պահանջներին համապատասխան:

«Պաշտպանական ծախսերն այն բնագավառն ՝, որի օգնությամբ անհրաժեշտ՝ է  հզոր ազդանշան ուղարկել ինչպես մեր դաշնակիցներին, այնպես ՝լ թշնամիներին»,-հայտարարել ՝ կոմիտեի ղեկավար Ջուլիան Լյուիսը: «Պաշտպանության բնագավառում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների բաղադրիչներից մեկն ՝,-ընդգծվում ՝ զեկույցում:-Սակայն դա իրապես կշարունակվի այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիայի ռազմական ներուժը պահպանի համատեղելիությունն ամերիկյանի հետ եւ թեթեւացնի ԱՄՆ-ի բեռն այդ ոլորտում»:

Ավելի վաղ Համայնքների պալատի պետական միջոցների ծախսման նկատմամբ հսկողության կոմիտեի զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ զինված ուժերն ի վիճակի չեն կատարել նորագույն սպառազինությունների, այդ թվում՝ կործանիչների, սուզանավերի ու զրահափոխադրիչների գնման պլանները առնվազն 20 մլրդ ֆունտ ստեռլինգի (27 մլրդ դոլար) անբավարարության պատճառով:

Աուդիտորները նախազգուշացրել են, որ միջոցների անբավարարությունն առաջիկա տասնամյակում կարող է գերազանցել 20 մլրդ ֆունտը: Խոսքը վերաբերում է լրացուցիչ ծախսերին, որոնք գերազանցում են նույն այդ ժամանակաշրջանի համար ավելի վաղ հրապարակված բյուջեն 178 մլրդ ֆունտ ստեռլինգի (գրեթե 241 մլրդ դոլար) չափով: Զեկույցի հեղինակները մասամբ դա կապում են առաջիկա տասնամյակում Միացյալ Թագավորության ռազմական բյուջեի հնարավոր զգալի կրճատման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս