«Ռեալը» չի վաճառի Ասենսիոյին նույնիսկ 180 մլն եվրոյով
«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Արքայական ակումբում»:
«Ռեալում» բարձր մրցակցության պատճառով 22-ամյա կիսապաշտպանը խաղային պրակտիկայի որոշակի պակաս է զգում: Այնուամենայնիվ, մադրիդցիները մտադիր չեն վաճառել իրենց ֆուտբոլիստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիվերպուլն» Ասենսիոյի համար առաջարկել է 180 մլն եվրո: Ինչպես գրում է AS-ը, նույնիսկ այդպիսի գումարը բավարար չի լինի Մարկոյին ձեռք բերելու համար, քանի որ «Սերուցքայինները» չեն դիտարկում իսպանացու տրանսֆերի հնարավորությունը:
Ասենսիոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանում Մարկոն մասնակցել է Լա Լիգայի 32 հանդիպումների՝ խփելով 3 գոլ և կատարելով 8 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը