Հարձակվող Ուեյն Ռունին տեղափոխվեց «Դի Սի Յունայթեդ»
Կարիերայի ավարտից առաջ առաջին անգամ հեռացավ Բրիտանիայից: «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին դարձավ MLS-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է 2.5 տարվա համար, որոնց ընթացքում Ուեյնը կստանա 11.25 մլն եվրո: Առաջին խաղը նոր թիմի կազմում Ռունին կանցկացնի հուլիսի 14-ին:
Ռունին խաղացել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, դարձել է Անգլիայի 5-ակի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի լիգան և ակումբային Աշխարհի առաջնությունը:
Անգլիայի հավաքականի կազմում Ուեյնը մասնակցել է 3 Աշխարհի առաջնության:
Պատրաստեց Անի Գաբուզյանը