Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Կրթության և գիտության նախարարության աուդիտի բաժինն ավարտել է ստուգումներն «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ:
«Որևէ մեկը կուսկացական պատկանելիության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Կուսակցական պատկանելիությունը սահմանադրությամբ ամրագրված իրավունք է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու ՀՀԿ-ական ուսուցիչների հետ:
Իսպանիայի կառավարության նախկին նախագահ Մարիանո Ռախոյը հունիսի 5-ին հայտարարել է, որ պատրաստվում է թողնել Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահի պաշտոնը։
«Առաձին տարիներով չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ դա կրել է համակարագային բնույթ և շատ վաղուց է գալիս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե կոռուպցիան նախկին նախարարներից որի՞ ժամանակ է ավելի շատ եղել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպում, որին մասնակցել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հունիսի 4-ից 5-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և դրա համակարգող Կարեն Ավագյանի հայտարարությանը, որ գործադիր տնօրենը 326 մլն դրամի փոխառության պայմանագիր է կնքել ինքն իր հետ:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերիծ զերծ պահելու համար մարզերում նույնպես գործում է 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր կնքելու հնարավորությունը»:
Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից մասամբ […]
Անկարան եւ Վաշինգտոնը տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Թուրքիայի Յալովա շրջանում ձերբակալվել է հայտնի մուլտիպլիկատոր, ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն: Ծաղրանկարիչը մեղադրվում է Էրդողանին վիրավորելու հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին:
Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, ԿԺԴՀ-ի խնդիրը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ Սիրիան կլինեն Կանադայում «յոթնյակի» գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի հանգուցային թեմաները:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է:
«Երբ գիտության ոլորտի պատասխանատուներից մեկը երկիրը քոսոտ է անվանում, ցանկություն չի լինում գիտությամբ զբաղվել»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` հիշեցնելով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքը:
Հունիսի 5-ին, 7-10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիական Մանբիջում համատեղ գործություններ իրականացնելու հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերել:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ծխելու դեմ պայքարը սկսվում է մանկապարտեզից, և երեխաներն ավելի հաջողությամբ կարող են իրենց ծնողներին պարտադրել չծխել:
Արցախի մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ օրեր առաջ համացանցում հրապարակել էին «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը և հայտարարություն։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Ղահրամանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Առողջապահության նախարարությունը վերանայում է, թե ինչի հիման վրա է քաղաքացին պետպատվերի շրջանակներում ստանում սրտի վիրահատությունների հնարավորություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել առողջապահության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
Հունիսի 4-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական: