Բաժիններ՝

Լիլիթ Մակունցը՝ ՀՀ օրհներգն ու զինանշանը փոխելու խոսակցությունների մասին

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության օրհներգն ու զինանշանը փոխելու մասին խոսակցություններին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այդ հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց հաստատեց, որ շատ մարդիկ այդ մասին բարձրաձայնում են:

«Բարձրաձայնվում են և՛ օրհներգի, և՛ զինանշանի փոփոխության հետ կապված հարցեր: Սակայն այդ հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, մենք քննարկում պետք է ծավալենք: Այս պահին դեռ չենք ձեռնարկել, բայց անպայման կունենանք քննարկում»,- նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ պատրաստվում են անդրադառնալ խնդրին, քանի որ հարցը գնալով հանրայնանում է, և շատ մարդիկ են դրա մասին բարձրաձայնում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930