Ծխելու դեմ պայքարը սկսվում է մանկապարտեզից. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ծխելու դեմ պայքարը սկսվում է մանկապարտեզից, և երեխաներն ավելի հաջողությամբ կարող են իրենց ծնողներին պարտադրել չծխել:

Ըստ նրա` տուգանքն ընդամենը խոչընդոտ է արգելքը խախտելու համար և տուգանքը չպետք է վճար լինի՝ կոնկրետ ծառայությունից, տվյալ դեպքում՝ ծխելուց օգտվելու համար: Ամեն դեպքում, ինչպես նշեց նախարարը, տուգանքները կվերանայվեն:

«Չծխելը խրախուսելու միջոցառումներ մտածում ենք»,- ասաց Ա.Թորոսյանը` նկատելով, որ չծխելու պարգևն առողջությունն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930